Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն միացավ ՀԱԿ-ի նախաձեռնությանը

Նոյեմբեր 15,2012 17:24

PanArmenian Photo

Այսօր մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնում` չորեքշաբթի օրը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու համար: Այն վերաբերվելու է խորհրդարանում շրջանառության մեջ դրված ՀԱԿ-ի՝ ՀՀ ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու առաջարկներին:

Ժամը 17. 00-ի դրությամբ արդեն առկա էին անհրաժեշտ քանակի ստորագրություններ, որպեսզի արտահերթ նիստ հրավիրվի: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի` ՀԱԿ-ի նախաձեռնությանը միանալու քայլը բացատրեց նրանով, որ դրանցում ներառված էին ԲՀԿ-ի համար ընդունելի դրույթներ` անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ընտրացուցակների հրապարակում, ծրարների հաշվառում եւ այլն: Տիկին Զոհրաբյանը նույնպես այն կարծիքին է, որ ՀԱԿ-ի առաջարկները հնարավորություն կտան առավել թափանցիկ կազմակերպել ընտրական գործընթացները: Եվ, քանի որ խորհրդարանի կանոնակարգով սահմանված կարգի համաձայն, այդ առաջարկների քննարկումը նախատեսվում էր եկող տարի` նախագահական ընտրություններից հետո, ՀԱԿ-ի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը չմիանալու պատճառներ ԲՀԿ-ում չեն տեսել:

«Նախաձեռնությանը միացել են մեր խմբակցություն բոլոր պատգամավորները` մեկ-երկու բացառությամբ: Այս պահին արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 48 ստորագրությունն արդեն առկա է. դրանք ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ազատ դեմոկրատների» պատգամավորների ստորագրություններն են»: Արձանագրությունն այդ տարբերակով կհանձնվի քարտուղարություն, թե այլ պատգամավորներ էլ կմիանան` տիկին Զոհրաբյանը դժվարանում է կանխագուշակել:

Aravot.am-ի հարցին` «Ժառանգության» պատգամավորները չե՞ն արձագանքել, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, դրանով ՀԱԿ-ն է զբաղվում, բայց արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն առկա են. «Մնացած պատգամավորներն իրենք պետք է որոշեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930