Կանադայում մի տղամարդ ցատկել է Նիագարայի ջրվեժից, սակայն ողջ է մնացել: Ենթադրվում է, որ նա փորձել է ինքնասպան լինել: Ոստիկանները տեսել են, թե ինչպես է տղամարդը անցել արգելապատից և «գիտակցաբար ցած նետվել»: 55 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, մի քանի կող կոտրել:
Չնայած լուրջ վնասվածքներին` նա ինքնուրույն ափ է հասել:
Տղամարդը պատմությանը հայտնի երրորդ անձն է, ում հաջողվել է առանց անվտանգության միջոցների ցատկել Նիագարայի ջրվեժից և կենդանի մնալ:

Տոկիոյում գտնվող աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի կառուցման աշխատանքներին մասնակցել է գրեթե 580 հազար մարդ: Աշտարակի ստեղծման համար ծախսվել է 812 մլն դոլար:

Ամերիկուհուն ձերբակալել են ամուսնուն վրաերթի ենթարկելու համար: 28-ամյա Հոլի Սոլոմոնին գնացել էր այդ քայլին, քանի որ իր ամուսինը՝ 36-ամյա Դենիել Սոլոմոնը, չմասնակցելով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, դեմ չի քվեարկել վերընտրված նախագահ Բարաք Օբամայի թեկնածությանը:

Թեպետ կանայք 3 անգամ ավելի են փորձ կատարում ինքնասպանության, սակայն տղամարդկանց մոտ այդ փորձը 3 անգամ ավելի հաջող է ստացվում:
Հեղինակավոր «Ֆորբս» պարբերականը հրապարակել է բիզնեսի համար բարենպաստ երկրների ցուցակը: Ցուցակում Հայաստանը 77րդն է: Նախկին խորհրդային հանրապետություններից, որոնց զիջում է Հայաստանը, ավելի բարենպաստ են համարվում Վրաստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիանը,Ադրբեջանն ու Ղազախստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: