Բարաք Օբամայի վերընտրվելը կարող է լրջորեն վնասել ԱՄՆ- Ադրբեջան հարաբերությունները: Գրում է ադրբեջանական «Վեստի» լրատվականը և շարունակում` բանն այն է, որ խոսակցության հիմնական թեման է, թե ինչպիսի խումբ կձևավորվի Բարաք Օբամայի շուրջ հետագա չորս տարիների համար:
Լրատվականին անհանգստացնում է հարցը, թե ով կզբաղեցնի պետքարտուղարի պաշտոնը, քանի որ Հիլարի Քլինթոնը հաստատել է պաշտոնից հեռանալու մասին:
Լրատվականը, հիմնվելով «Վաշինգթոն թայմս»-ի վարկածին, թե ամենայն հավականությամբ այդ պաշտոնը կզբաղեցնի Ջոն Քերրին, այն Ջոն Քերրին, որը «Ազատության աջակցման» 907 ուղղման համահեղինակն է, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին:
Լրատվականը հակաադրբեջանական է համարում նաև այն, որ Ջոն Քերրին ակտիվորեն պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ