Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալը կմասնակցի դատին

Նոյեմբեր 15,2012 17:07

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը վերջապես կմասնակցի իր բողոքի քննությանը: Այսօր նման որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը՝ քննության առնելով ցմահ ազատազրկվածի միջնորդությունը:

«Վերաքննիչ բողոքում ներկայացված փաստերի քննարկմանն նա մասնակից կլինի եւ համատեղ այդ բոլոր հարցերը քննարկման», – դատական նիստից հետո «Ա1+»-ին ասաց Ենոքյանի պաշտպան Վահագն Մանուկյանը։

Դեկտեմբերի 3-ին վերաքննիչ դատարանի նիստը տեղի կունենա արտագնա կարգով` Նուբարաշեն ՔԿՀ-ում, որտեղ գտնվում է ցմահ դատապարտյալը:

Մհեր Ենոքյանը դատապարտվել է 1996թ. համակուրսեցուն սպանելու մեղադարքնով, սակայն մինչ օրս շարունակում է պնդել, որ անմեղ է; Այս անգամ նա հայց է ներկայցրել դատախազության դեմ, եւ պնդում է, որ իր գործով նոր հանգամքներ են ի հայտ եկել, որոնք դատախազությունը պարտավոր է դարձնել քննության առարկա:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930