Մոլդովայի հավաքականի մարզիչ Իոն Կարասը ափսոսանք է հայտնել Արտեմ Խաչատուրովի Հայաստանի հավաքականում հնարավոր մասնակցության մասին: Հայտնում է «Մոլդ ֆուտբոլ» պարբերականը` հղում անելով «Պռո տեվե»-ին:
«Ես մեծ ցանկություն ունեմ, որ նա այստեղ մնա ու շարունակի հանդես գալ երիտասարդական հավաքականում ու մոտակա ժամանակներում կարող է ընդգրկվել ազգային հավաքականի կազմ», – ասել է Կարասը:
Բացի Մոլդովայի քաղաքացիությունից, Խաչատուրովը նաև հայկական անձնագիր ունի ու գտնվում է ՀՖՖ ուշադրության կենտրոնում: Նրան կանչել էին Հայաստան-Լիտվա ընկերական խաղին մասնակցելու, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով չկարողացավ:
Մոլդովայի երիտասարդական հավաքականի կազմում նա 10 խաղ է անցկացրել, խփել 2 գոլ: Խաչատուրովը խաղում է պաշտպանության դիրքում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ