Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բուհերը պետք է լինեն ապաքաղաքականացված, ոչ թե հանրապետական. Գերասիմ Վարդանյան

Նոյեմբեր 15,2012 16:58

«Տարիների ընթացքում մի շարք խնդիրներ են կուտակվել,որոնց լուծումը մինչ այսօր կառավարությունը չի տալիս: Խնդիրները ստիպում են հայ ուսանողին լքել եւ հեռանալ իր հայրենիքից եւ վաղվա ապագան փնտրել օտարության մեջ: Բուհերը պետք է լինեն ապաքաղաքականացված, ոչ թե հանրապետական: Բարձրացված հարցին պետք է լուծում տալ, եթե չլուծեն, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ուսման վարձավճարների, կրթաթոշակների, ուսանողական ճաշարանների, տրանսպորտային զեղչերի և այլ հարցերի հետ կապված այսօր անցկացրեց բողոքի երթ, որի մասնակից շուրջ 400 երիտասարդ ուսանողները կառավարությանը` մասնավորապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հանձնեցին իրենց պահանջներն ամփոփող ուղերձ և առաջարկների փաթեթ:

Վերոնշյալ բողոքի միջոցառմանը առաջ քաշվեցին հետևյալ պահանջները.
1. Ուսանողների համար մետրոպոլիտենում ներդնել զեղչով մշտական տոմսերի համակարգ:

2. Մարզպետների վրա դնել տվյալ մարզի ուսանողների հաշվառման և տրանսպորտային փոխադրման կազմակերպման պարտականություն:

3. Բուհերի գործառույթների մեջ ներառել ուսանողական ճաշարանների ստեղծում՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունների կարգավիճակով:

4. Ուսման վարձի չափը պայմանավորել երկրում առկա որոշակի ցուցանիշներով: Ուսման վճարի չափը պետք է համադրելի լինի պետական պատվերի շրջանակներում տվյալ մասնագիտության գծով պետության կողմից ուսանողի համար կատարվող ծախսերին:

5. Ձևավորել ուսանողական նվազագույն զամբյուղ, որին համապատասխան սահմանել կրթաթոշակ և հետագայում ինդեքսավորել այն:

6. Ուսումնադասախոսական կազմին ներառել կառավարության ներդրած սոցիալական փաթեթում:

7. Ստեղծել հավասար պայմաններ ուսանողների քաղաքական գործունեության համար:

 

Հյուսիսային համալսարանի ուսանող Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կրթաթոշակները շատ ցածր են եւ չեն բավարարում անգամ ուսանողի մինիմալ պահանջները լուծելու համար.

«Նշված 7 կետերը բավարարելը գերագույն նպատակն է մեր բողոքի: Ուսանողի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին չէ, որ վարձ վճարվի, հետեւաբար ցանկալի կլիներ, որ կրճատումների եւ զեղչերի միջոցով գոնե քիչ վճարվեր»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930