Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները բացառում են կաշառակերությունը. ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական լեզուների ֆակուլտետում

Նոյեմբեր 15,2012 17:06

«Առավոտ երիտասարդականը » Երեւանի պետական համալսարանի Ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետում էր: Փորձում էր իմանալ՝ ի՞նչ խնդիրներ ունեն ուսանողներն այստեղ:  Առաջին կուրսեցիներից մեկն ասաց, որ երեք ամիս է, ինչ ԵՊՀ-ում են սովորում, բայց դեռ ուսանողական տոմս չունեն: Դրա հետեւանքով չեն կարողանում գրանցվել գրադարանում, ինչի պատճառով էլ ձեռք են բերում դասախոսների կողմից առաջարկված մասնագիտական գրքերը:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողները, բացառությամբ Ռոանագերմանականի, ստացել են իրենց տոմսերը: Իր խոսքով, բազայում մուտք անելու տեխնիկական խնդիրներ կան, դրա համար էլ այս ֆակուլտետի ուսանողները դեռ չեն ստացել իրենց տոմսերը: Նա հավատացրեց, որ դեկանատն այս պահին զբաղված է խնդրի լուծմամբ եւ առաջիկա օրերին պատրաստ կլինեն ուսանողականները:
«Խնդիրն առաջավ նրանից, որ այս տարի որոշեցինք ուսանողական ու գրադարանի տոմսերը միացնել, դարձնել մեկը: Հուսով եմ, որ մյուս տարի նմանատիպ խնդիր չի առաջանա»,- ասաց Կ. Գրգորյանը:
Մեկ այլ ուսանող էլ դժգոհում էր երկրորդ հերթ  դասի գալուց:
Կարեն Գրիգորյանն ասաց, որ Ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետի ուսանողները տասնյակ տարիներ եղել են առաջին հերթ: Նա նշեց, որ համալսարանի ենթակառուցվածքների եւ ուսանողների քանակի պատճառով հնարավոր չէ, որ  բոլոր ուսանողները լինեն առաջին հերթ:
Ուսանողներից մի քանիսը բողոքեցին  բուֆետի թանկությունից: Ասացին, որ կան ուսանողներ, ովքեր չեն կարողանում այնտեղ սնվել. հնարավորություն չունեն: «Բուֆետը միայն լավ կահավորված է»,- ասացին նրանք:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը փաստեց, որ բուֆետները ոչ թե համալսարանը, այլ մասնավոր ընկերություններն են կառավարում: Ասում է` մի քանի տարի է, որ այդպես է: «Համաձայն եմ` մի խավի համար դա կարող է թանկ լինել: Մենք անընդհատ գնային քաղաքականության մոնիթորինգ ենք իրականացնում: Սեպտեմբերին ուսանողական խորհրդին եւ ուսանողական բաժնին հանձնարարել ենք, որպեսզի պատրաստեն առաջարկներ, թե ինչ կարելի է անել, որ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար ինչ-որ դոտացիաներ լինեն: Այս հարցով էլ կլինեն դժվարություններ, քանի որ բուֆետները մենք չենք ղեկավարում, իսկ մասնավորին էլ չէինք կարող մեր գնային քաղաքականությունը թելադրել»,- ասաց Կ. Գրիգորյանը:
Այս ամենի հետ միասին, ուսանողները նաեւ իրենց գոհունակությունը հայտնեցին համալսարանից: Ասացին, որ գոհ են ուսուցման համակարգից եւ որ իրենց մոտ բացառվում է կաշառակերությունը:
«5 տարի է սովորում եմ ԵՊՀ-ում ու այդ ընթացքում ոչ մի կոպեկ չեմ տվել դասախոսներին: Սովորողը սովորում է, չսովորողը` ոչ»,- ասաց ուսանողը:

Արամ Արարատյան        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930