Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է 2012 թվականի ծրագրով նախատեսված շինարարության և բարեկարգման աշխատանքները

Նոյեմբեր 15,2012 16:54

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը լրագրողներ իհետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում իրականացված լյանածավալ աշխատանքները:

Նշվել է, որ այս տարվա ծրագրերով մայրաքաղաքում կատարվել է 2 մլն ք/մ ընդհանուր ծավալով ասֆալտապատում, այդ թվում 40 փողոցներ հիմնանորոգվել են` վերականգնելով ինչպես ասֆալտբետոնե ծածկը, այնպես էլ կատարվել է դիտահորերի և մայթերի նորոգում, եզրաքարեր թարմացում: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նորոգվել են նաև կանգառագոտիներն ու հարակից հատվածները: Շուրջ 600 փողոցներում էլ կատարվել է մասնակի ասֆալտապատում, 1000 բակային և միջբակային հատվածներ ևս ասֆալտապատվել են: Նաև իրականացվել են փոսանորոգման և  փոսալցման աշխատանքներ,  մի շարք փողոցներ էլ, 330 գծամետր ծավալով, ճաքալցվել են: Անդրադառնալով ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման հարցին` Ֆելիքս Յայլոյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքում իրականացվել է մշտական հսկողություն: Ձեռնարկվել են նաև քայլեր կոնունիկացիոն ցանցերի  նորոգման ուղղությամբ` բացառելու համար  հետագայում քանդման թույլտվությունների տրամադրումը: Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներն անորակ և թերի կատարած կազմակերպությունները պայմանգրային պարտավորությունների հիման վրա ի հայտ եկած թերությունները կվերացնեն իրենց միջոցներով:

<<2012 թվականին Երևանի քաղաքապետարանի բյուջեով շինարարության և բարեկարգման վարչությունն իրականացրել են մոտ 18.8 մլրդ դրամի շինբարեկարգման աշխատանքներ, այդ թվում միայն 10 մլրդ դրամի կատարել է ասֆալտապատաման աշխատանքներ, 8.8 մլրդ դրամի կատարվել է շինարարության բարեկարգման այլ տեսակի աշխատանքներ>>,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները:

Ջեռուցման համարկարգերով են ապահովել մայրաքաղաքի ջեռուցման համակարգեր չունեցող և թերի ջեռուցվող դպրոցները, հիմնանորոգվել են 26 մանկապարեզներ: Բարեկարգման ծրագրերով մաքրվել և վերանորոգվել են վարչական տարբեր շրջանների 137 շենքերի ճակատային հատվածներ, կառուցվել և բնակիչներին է հանձնվել մինի ֆուտբոլի 12 դաշտ:

Քարաթափման վտանգ ներկայացնող մայրաքաղաքի 13 հասցեներում, ըստ անհրաժեշտության, կատարվել են քարաթափման, ցանցապատման, հենապատերի բարձրացման և ամրացման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930