Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ինձ մոտ հայտնվել է ինտիմ կյանք»

Նոյեմբեր 15,2012 16:52

Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահի թեկնածու առաջադրվելը, հավանական է: Այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Իսկ թե ինչո՞ւ է ուշանում ՀԱԿ-ի պաշտոնական հայտարարությունն այդ մասին, պարոն Բագրատյանը հորդորեց 1-2 շաբաթ էլ սպասել եւ ՀԱԿ-ի նախագահի թեկնածուի անունը կբացահայտվի: ԱԺ պատգամավորն այս պահին չի ցանկանում թեկնածուի անուն տալ, քանի որ, ըստ նրա, այս օրերին կուսակցությունների միջեւ ընթացող բանակցությունների վրա գուցեեւ որոշակի դրական կամ բացասական ազդեցություն ունենա. «Բանակցություններ են տանում, թող տանեն, ՀԱԿ-ն ունի պոտենցիալ եւ կարող է իր թեկնածուով հանդես գալ, այս պահին ավել բան չեմ ուզում ասել»:

Հարցին էլ, որ եթե միասնական թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, այս առումով ինչ կարծիք ունի՞ պարոն Բագրատյանը, վերջինս ասաց. «Կարծիք ունեմ, բայց կարելի՞ է ոչինչ չասեմ»:

Պառլամենտական կառավարման համակարգին անցնելու մասին էլ ՀԱԿ անդամն ասաց որ այդ առումով շանս չի տեսնում Հայաստանում. «Իշխանությունը մասնատված է նախագահի եւ վարչապետի միջեւ, 18 մինիստրություն տրված է վարչապետին, մի էդքան էլ նախագահն է անմիջապես նշանակում կառավարությունում: Կա հարց ճշտելու` կամ նախագահը վարչապետի պաշտոնն է վերացնում ու լրիվ վերցնում է պատասխանատվությունն իր վրա, կամ էլ` իսկապես կառավարությունը տալիս է վարչապետին: Այդ հարցը կա, այդ խնդիրը ընդունում եմ, բայց ոչ այն առումով, որ հանրապետությունը դարձնենք նախագահական կառավարման հանրապետություն, ես գտնում եմ դա անտեղի է, համենայնդեպս այս պատմական շրջանում»:

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, արդյոք պարոն Բագրատյանը կինքնաառաջադրվի՞, հարցին էլ, ՀԱԿ անդամը հորդորեց «եթեներով» չխոսել. «Եթե իմ մորաքույրս տղա ծնված լիներ, նա իմ քեռին կլիներ»: Դիտարկմանն էլ, որ նախկինում պարոն Բագրատյանն ավելի հստակ էր խոսում, ինչ-որ փոփոխությո՞ւն է եղել, պատգամավորը կես լուրջ, կես կատակ ասաց` «Ինձ մոտ հայտնվել է ինտիմ կյանք»: «Ո՞ւմ հետ»,-հարցին էլ՝ պարոն Բագրատյանն անմիջապես պատասխանեց` քաղաքական գաղափարների հետ, եւ միանգամից լրջացրեց ծիծաղող լրագրողներին:

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելն էլ, ՀԱԿ անդամը գտնում է, որ ճիշտ է, միայն ցավում է, որ դա չեն արել առաջին եւ 2-րդ նախագահները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Տեսանյութը՝ «Երկիրի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930