Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյանի պատկերացմամբ՝ նախախորհրդարանը կլուծի իշխող վերնախավին հատուկ, քրեաօլիգարխիկ արժեհամակարգի հարցերը

Նոյեմբեր 15,2012 16:22

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը, բնապահպան Եղիա Ներսիսյանը եւ թարգմանիչ Սյուզան Սիմոնյանը  «Ուրբաթ» ակումբում խոսեցին քաղաքական նոր գործընթացների մեկնարկի` «նախախորհրդարանի» մասին:

Դեռեւս ամիսներ առաջ «Սարդարապատ» շարժումը նախաձեռնել էր քննարկումներ այլընտրանքնային իշխանության ձեւավորման վերաբերյալ եւ ներկայացրել էր ճանապարհային քարտեզ, այսօր ի վերջո հայտարարում են, որ այդ նոր քաղաքական գործընթացը մեկնարկում է իր առաջին փուլով, որը կոչվում է նախախորհրդարան:

Թե ինչո՞ւ հիմա, եւ ինչով է տարբերվում այս քաղաքական նախաձեռնությունը, մյուսներից՝  Չուգասզյանը ասաց. «Այն, ինչ տեսնում ենք  պաշտոնական քաղաքական դաշտում, այսինքն՝ նախագահական ընտրություններ կոչված մեծ բեմադրությունը, ակնհայտ է, որ գործ ենք ունենալու «չնտրությունների» հետ: Լինելու է հերթական հուսահատությունը, խաբեությունը, որը բավականին երկար կտեւի, եթե այսպես շարունակվի: Նախընտրական կոչված փուլը կավարտվի եւ այն քաղաքական ամբողջ ակտիվությունը, որը  վերջին  4 տարում ժողովրդին հատուկ է, պիտի մտնի փակուղի, եւ այս վիճակի կանխատեսումն է, որ մենք ասում ենք՝ պետք է ժողովուրդը սցենար գրի եւ փակուղուց դուրս գալու ելք ցույց տա:Մեր նախաձեռնության նպատակն այս ամիսներին սա էր, որ իսկապես ստեղծվի նախնական գործընթաց, որը նկարագրված է մեր այլընտրանքային իշխանության հաստատման քարտեզում»:

Չուգասզյանը նաեւ հայտարարեց՝ արձանագրելով, որ ՀՀ-ում առկա է հայոց պետականության գոյությանը սպառնացող բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական եւ կառավարման համակարգային ճգնաժամ՝ «փաստելով, որ օրեցօր խորացող այդ ճգնաժամը մասնավորապես արտահայտվում է հասարակությանը իշխող վերնախավի կողմից իրեն հատուկ քրեաօլիգարխիկ արժեհամակարգի պարտադրմամբ, կենսունակ հասարակական կյանքի հետ անհամատեղելի, հանրային համերաշխությունը կտրուկ թուլացնող սոցիալական բեւեռացմամբ, դատաիրավական համակարգի՝ քաղաքական իշխանության կամակատարի դերի ստանձմամբ, բնական ռեսուրսների գիշատչական շահագործմամբ, բնական համակարգի եւ կենսաբազմազանության ոչնչացմամբ, մշակութային ժառանգության փոշիացմամբ, եւ օտար ուժերից  օրեցօր ավելացող կախյալությամբ:

Գիտակցելով, որ նշված համակարգային ճգնաժամը հանգեցնում է ապագայի նկատմամբ համատարած հուսահատության, որի հետեւանքով սպառնալի չափերի հասնող արտագաղթը ռեալ վտանգ է առաջացնում, եւ գտնելով, որ այդ ճգնաժամից կարելի է դուրս գալ միայն առկա քաղաքական եւ կառավարման համակարգերի արմատական վերաիմաստավորման եւ վերափոխման պարագայում, հանձն ենք առնում նախաձեռնել ազգային նպատակների եւ խնդիրների առաջադրմանն ու իրականացմանն ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման քաղաքական գործընթաց»:

Տեղեկացանք նաեւ, որ նախախորհրդարանի աշխատանքը միտված է լինելու այլընտրանքային ընտրությունների միջոցով հիմնադիր խորհրդարանի ձեւավորմանը, որը կձեռնարկի Հայաստանի նորացված տեսլականի ու ռազմավարական ծրագրերի նախագծերի մշակումը եւ որպես ինքնակազմակերպման անհրաժեշտ քայլ, ապագա պետական կառավարիչների կադրային ռեսուրսի ստեղծումը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930