Լրահոս
Օրվա լրահոսը

DW. «Կարին գյուղ` օազիս անապատում»

Նոյեմբեր 15,2012 16:08

«Դի Դաբլյու» պարբերականը, անդրադառնալով Հայաստանի ծառահատումներին, գրում է` Մաշտոցը Երևանի արվարձաններին բնորոշ թաղամաս է: Կիրակի օրը երեխաները խաղում էին փողոցի ասֆալտին, մինչ ծնողները շաբաթվա խորովածն էին սարքում: Սերոբ Բադալյանի ընտանիքի համար դժվար չէր ցախ գտնել կրակ վառելու համար: Սակայն 34-ամյա ինժեները հիշում է 1990-ականների սկիզբները, երբ փայտ ճարելը մեծ խնդիր էր:

«Խնդիրն այն էր, որ մենք չունեինք էլեկտրաեներգիա», – պատմել է Սերոբ Բադալյանը, – «Այդ էր պատճառը, որ գնում էինք ծառ կտրելու: Երբեմն տուն էինք բերում, երբեմն ոստիկանությունը մեզ բռնում էր ու վերցնում մեր հավաքածը: Բայց հաջորդ օրը ընկերներով էինք գնում փայտի հետևից ու բերում տուն` կրակ վառելու»:

Հրապարակման հեղինակը գրում է, որ այցելելով Կարին գյուղ` զարմացել է այնտեղի ծառերի փարթամությամբ. «Հայաստանը կարող էր վերածվել անապատի», – պարբերականին ասել է «Հայաստանի Ծառատունկ ծրագիր» հ/կ ներկայացուցիչ Արմինե Թոխմախյանը, – «Մեր այցելուների մեծ մասը գրում է, որ սա (Կարինը) օազիս է անապատում: 16 տարվա աշխատանքների արդյունքում մենք կարողացանք կանաչ տեսք տալ այս գյուղին»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930