Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի նոր ճշգրտումը՝ «Մարտի 1»-ի հարցում. «Թե իրականում ով ինչ պատասխանատվություն է կրում, մենք դեռեւս չենք կարող ասել»

Նոյեմբեր 15,2012 15:57

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե կիսո՞ւմ է Արամ Մանուկյանի՝ վերջերս հայտնած այն տեսակետը, թե «Մարտի 1»-ի գործում որեւէ քաղաքական ուժ չի մասնակցել: Նա պատասխանեց. «Ես իմ տեսակետը հայտնել եմ, միշտ էլ ասել եմ եւ շարունակում եմ պնդել, որ «Մարտի 1»-ի համար քաղաքական պատասխանատվություն կրում են բոլոր այն ուժերը, ովքեր եղել են կոալիցիայի կազմում եւ կայացրել են համապատասխան որոշումներ՝ արտակարգ դրություն մտցնելու մասին: Կա քաղաքական պատասխանատվություն, իրենք կրում են»:

Որոշ ԲՀԿ-ականներ վստահեցնում են, որ «Մարտի 1»-ի գործում ավելի շատ շահագրգռված էր Սերժ Սարգսյանը եւ ավելի պակաս Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ էր, իսկ Սերժ Սարգսյանը լուրջ հավակնություններ ուներ: Մեր հարցին՝ կիսո՞ւմ եք այս տեսակետը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում մտնել ենթադրությունների, վերլուծությունների դաշտ: Շատ կոնկրետ բան եմ ես տեսնում՝ «Մարտի 1»-ին ռեժիմը, երբ որ տեսավ  ժողովրդական ընդվզման ալիքը, պետք է գնար բանակցությունների: Նորմալ, քաղաքակիրթ երկրներում հարցերն այդպես են լուծվում: Բայց ռեժիմը մերժեց բանակցությունների, քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը եւ որոշում ընդունեց բռնի ուժի միջոցով խեղդելու ժողովրդի ընդվզումը: Սա է հանցագործ մի որոշում, որն ընդունել էր այդ օրվա ռեժիմը: Իսկ ռեժիմն ով էր ներկայացնում այդ ժամանակ՝ գիտեք: Բոլորին էլ գիտեք, հայտնի են: Բոլոր պաշտոնական անձինք, որոնք այդ որոշումն ընդունել են, հայտնի են»: Մեր հարցին՝ «Մարտի 1»-ի դերակատարների այն ցուցակը, որը հրապարակել էր ՀԱԿ-ը, փոխվե՞լ է, փոխվե՞լ է այն ցուցակը, որտեղ կար նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը՝ ՀԱԿ համակարգողը պատասխանեց. «Այդ ցուցակը վերաբերում էր լրիվ այլ հարցի: Դա լրիվ այլ հարց էր,  փաստահավաք խումբը երբ որ սկսեց հետաքննություն անցկացնել այդ ցուցակի վերաբերյալ ինֆորմացիան ստուգելու համար, պաշտպանության նախարարությունը թույլ չտվեց, փակեցին: Այնպես որ, մենք կարող ենք միայն մի բան ասել, որ իշխանությունները խոչընդոտել են փաստերի հավաքման գործընթացին: Թե իրականում կոնկրետ այդ էպիզոդում ով ինչ պատասխանատվություն է կրում, մենք դեռեւս չենք կարող ասել: Դա մի գործընթաց է, որը մի օր անպայման կհասնի մինչեւ վերջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930