Այսօր՝ ժամը 14.27-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամուրջ է փլուզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տուժածներից Ա. Անտոնյանը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ:
Փլուզման հետևանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ Վ. Սարգսյանի և Սևան քաղաքի բնակիչ Ն. Մարտիրոսյանի դիերը:
ԱԻՆ