Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի հայտարարությունը մնացել է 90-ականների կեսերին

Նոյեմբեր 15,2012 15:19

Ինչպես հայտնել էինք, այսօր ԱԳՆ-ում հանդիպեցին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Լատվիայի Հանրապետության արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ վերջերս Ադրբեջանի կողմից առաջարկված ԼՂՀ ճանապարհային քարտեզին, որը կազմվել էր 90-ականներին:

«Ադրբեջանի այդ հայտարարությունը մնացել է 90-ականների կեսերին: 15 տարի է անցել, գնացքն էլ գնացել է, իսկ որոշ ադրբեջանցիներ մնացել են կայարանում կանգնած: Նրանք պետք է վազեն` գնացքի ետեւից հասնելու համար: ԵԱՀԿ համանախագահների կողմից Կազանում առաջարկվել է համապատասխան քարտեզը, սակայն Ադրբեջանը մերժել է առաջարկությունները»,-ասաց Նալբանդյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի հայտարարությունը լուրջ լուրջ չէ. «Մանավանդ, որ քարտեզը 17 տարվա վաղեմություն ունի: Կարծում եմ, որ դա առաջարկելն անիմաստ է: Պետք է իրատես լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930