Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր եւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը կարդաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «դատավճիռ»՝ որոշումը՝ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի հետ ունեցած միջադեպի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Դիմողի կամքին հակառակ թղթե պաստառը փախցնելը տվյալ իրավիճակում իրավաչափ քայլ չի եղել, պատգամավորը չի հարգել դիմողի՝ սեփական կարծիքն արտահայտելու մարդու Սահմանադրական իրավունքը եւ թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնների խախտում: Կանոնակարգի 24 հոդվածով ղեկավարվելով՝ հանձնաժողովը որոշել է՝ թիվ 7 ընտրատարածքից ընտրված պատգամավորը խախտել է օրենքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՅԱՆ