Լրահոս
Օրվա լրահոսը

El Vaquero. «Ռոջեր Կուպելյան` կինեմատոգրաֆիայի աշխարհներ ստեղծողը»

Նոյեմբեր 15,2012 14:53

Ռոջեր Կուպելյանը արդի կինեմատոգրաֆիայում ամենապատկերավոր տեսարաններ ստեղծողներից է, ինչպիսին է, օրինակ, «Մատանիների տիրակալը», և իր վերջին աշխատանքում` «Բյուզանդիայի արևելքը» ֆիլմում նա ևս նոր աշխարհ է կառուցել: Գրում է «Էլ Վաքերո» թերթը:

«Բյուզանդիայի արևելքը» ֆիլմը սկսած 301թ. հայոց պատմության 150 տարիների մասին է.: Աշխատելով մատանիների տիրակալի վրա` Կուպելյանի մոտ ցանկություն էր առաջացել «Բյուզանդիայի արևելքի»-ի սցենարը գրել, որը նույնպես պետք է հարուստ լինի գրաֆիկական տեսարաններով, սակայն Կուպելյանի նման ցանկությունը գալիս է դեռ մանկուց: Նա մեծացել է Աֆրիկայում` Սիերա Լեոնեում. «Ես Աֆրիկայում խմբից դուրս ընկած հայ երեխա էի: Այդտեղից է գալիս իմ ինքնության զգացողությունը: Իմ ծնողներն այնպես արեցին, որ ես հասկանամ մեր պատմությունը, դիցաբանությունն ու մշակույթը: Ես գիտեի՝ որտեղից եմ եկել», – ասել է Կուպելյանը:

Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Լեռների մթին անտառը» վավերագրական ֆիլմը Կուպելյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է: Այդ ֆիլմի գլխավոր կերպարներից Կարո Քահքեջյանն է, որը զոհվել է 1993թ., պատերազմի ժամանակ:

«Ես ուզում եմ, որ մեր հաջորդ սերունդները մարտնչող լինեն, – ասել է Կուպելյանը, – մենք պետք է հիշենք, թե ինչ է նշանակում մարտնչող ցեղ»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930