Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը կազմակերպում է նոր ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու

Նոյեմբեր 15,2012 14:39

Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ 4 խմբակցություններով կազմակերպում են ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու, որպեսզի քննարկվեն մի շարք օրինագծեր՝ նախագահական ընտրություններին ընդառաջ. «Դժվար է կանխատեսել, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ մաքուր, օրինական ընտրությունների: Մենք ներկայացնում ենք օրինագիծ՝ բնակչության պետռեգիստրի մասին, ընտրական օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու»: Դա, ըստ Լեւոն Զուրաբյանի, անում են՝ ընտրացուցակների կեղծման դեմն առնելու համար, կարուսելները բացառելու համար: Փորձելու են տեսախցիկներ տեղադրել, ընտրացուցակների մենեջմենթը փոխել. «Մենք առաջարկելու ենք, որ ընտրողների ռեգիստրում ընդգրկվեն միայն մարդիկ, որոնք գտնվելու են Հայաստանում: Նրանք, որոնք բացակայում են Հայաստանից 6 ամսից ավելի, պետք է դուրս գան ընտրացուցակներից: Դրել  ենք շրջանառության մեջ մեր առաջարկած փաթեթը, բայց եթե սպասենք ընթացակարգին,  այդ փոփոխությունները հնարավոր չի անել մինչեւ նախագահական ընտրությունները: Խորհրդակցելով 4 խմբակցությունների հետ, ցանկանում ենք նոյեմբերի 21 –ին, ժամը 12-ին արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել այդ փաթեթը»: Անհրաժեշտ է հավաքել 44 ստորագրություն, 24 ժամվա ընթացքում: Այսօր ժամը 11.15 -ին քարտուղարությունից խմբակցությունները արդեն վերցրել են համապատասխան ձեւաթուղթը եւ ունեն 35 պատգամավորի ստորագրություն: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իրենք առանձնապես «պատրանքներ, իլյուզիաներ չունեն. «Իմանալով ՀՀԿ-ի ոճը, զոռբայությունը, վստահ ենք, որ անգամ եթե հաջողվի 44 ստորագրությունը, հրավիրենք նստաշրջան, ամեն ինչ անելու են, այն տապալելու համար: : Դրանով իրենք ցույց կտան Հանրապետականի դեմքը»: Պարոն Զուրաբյանը նաեւ նշեց, որ ԲՀԿ-ն լրիվ ընդունում է առաջարկը, Դաշնակցությունը՝ որոշակի վերապահումներով, իսկ «Ժառանգություն» ֆրակցիայից ստորագրել են «Ազատ դեմոկրատները»՝  Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, վերջնական պատասխան չունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930