Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն «սողալու» բյուջեին դեմ է քվեարկելու

Նոյեմբեր 15,2012 13:50

«Մեր կոնկրետ հարցադրմանը՝ արդյոք ՀՀ քաղաքացին 2013-ին ավելի լա՞վ է ապրելու, քան 2012-ին, հնչեց պաշտոնական պատասխան՝ ոչ»,-այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով՝ «4 -+ 1 տոկոս գնաճի պայմաններում ակնհայտ է, որ աղքատությունը խորանալու է: Այսինքն, աղքատության մեջ հայտարարված սրբազան պատերազմը, ինչպես եւ շատ պատերազմներ մեր երկրում փաստորեն հերթական անգամ մնալու են բարոյական հաղթանակների տիրույթներում: Քաղաքացու սոցիալական վիճակը շարունակելու է մնալ ծայրահեղ վատ, իսկ այդ տնտեսական աճը ես չգիտեմ որտեղ է երեւում, բայց կենսամակարդակի վրա միանշանակ չի երեւում»:

Անդրադառնալով կառավարության գնահատականին, որ մեր երկրի ներդրումային միջավայրը բարելավվում է՝ նա նշեց. «Շատ տարօրինակ ներդրողներ են բաժին ընկնում Հայաստանին: Չեն ուզում այդ ներդրողները այդքան բարելավված ներդրումային միջավայրում աշխատել: Սա սողալու բյուջե է: Մենք չենք կարող կողմ քվեարկել մի բյուջեի, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացուն սողալ»:

Վերջում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «սողալու» բյուջեին դեմ են քվեարկելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930