Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բնապահպանության նախարարը պետք է հոգով բնապահպան լինի, ոչ թե բիզնեսմեն» (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2012 13:42

Բնապահպանության նախարարի հրաժարականը պահանջող մի խումբ բնապահպաններ եկել են այն համոզման, որ մեր երկրի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անում է այն, ինչ չպետք է անել: Այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսում, «Էկոլոգիական դաշինք»-ի համակարգող Սիլվա Ադամյանը համոզմունք հայտնեց, որ Արամ Հարությունյանն ավելի շատ բիզնեսմեն է, քան բնապահպան-նախարար. «Երբ հասարակական լսումներ են  լինում, պարոն նախարարը մեզ ասում է՝ բիզնեսը պիտի զարգանա, բայց չհասկացանք, դուք բիզնեսմե՞ն եք, թե` բնապահպանության նախարար: Բնապահպանության նախարարը պետք է հոգով բնապահպան լինի: Բնապահպանության ոլորտը քաղաքաշինության ոլորտ չէ, որտեղ պարոն Հարությունյանն աշխատել է ժամանակին»:
Տիկին Ադամյանի դժգոհությունները բնապահպանության նախարարից` տեսանյութում. 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930