Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյանը խուսափեց հակափաստարկներ ներկայացնել

Նոյեմբեր 15,2012 13:40

Վերջին շրջանում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը տարբեր հրապարակումներում բարձրացնում է առողջապահական ոլորտի սխալ կառավարմանը վերաբերող հարցեր։ Նախկին նախարարը «Առավոտի» հետ զրույցում խիստ քննադատության էր ենթարկել 2013 թ. պետբյուջեի առողջապահական ոլորտում նախանշված առաջնայնությունները եւ դրանց լուծումների մասին պատկերացումները։ Аravot.am-ը առողջապահության գործող նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ երբեւէ չի փորձում հակադրվել Արարատ Մկրտչյանին, արդյոք Դումանյանի լռությունը Մկրտչյանի հետ համաձայն լինելու նշա՞ն է։ «Չէ՜, ես իրեն երբեք լուրջ չեմ ընդունել»,- դժկամորեն արտաբերեց նախարարը։

Аravot.am-ը փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞ւ Դումանյանը լուրջ չի վերաբերվում նախկին նախարարի ներկայացրած փաստարկներին։ Դերենիկ Դումանյանին դուր չեկավ մեր համառությունը։

Ավելին՝ նա փորձ անգամ չարեց որեւէ մասնագիտական հակափաստարկ ներկայացնելու։ «Էդպես է»,- ասաց նա ու հեռացավ՝ չարձագանքելով մեր մյուս հարցերին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930