Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարությունը բուսաբան ու կենդանաբան գիտնականներին էլ է արհամարհել (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2012 13:29

Բնապահպան Սիլվա Ադամյանի եւ «Էկոլոգիական դաշինքի» մյուս անդամների համար այդպես էլ «մութ» է մնացել, թե «45 կիլոգրամ կշռող տղամարդն» ինչպե՞ս է հսկայական արջ ու բեզոարյան այծ սպանել: Բնապահպանները ոչ մի տեղեկություն չունեն, թե իրավապահ մարմիններն ինչ ընթացք են տվել վերջերս «Խոսրովի» արգելոցում կատարված այդ հանցագործությանը. «Ոչ մի տվյալ, ոչ մի արձագանք այդ հարցով չունենք եւ նորից պետք է դիմենք նրանց, որ հասկանանք` ի՞նչ է կատարվում, արդյոք պետք է նորից ծածկադմփոց լինի, եւ իրական որսագողերը մնան անպատիժ ու իրականում չիմանանք` ովքե՞ր են եղել որսագողերը»:

Այսօր «Հենարան» ակումբում տիկին Ադամյանը փաստեց, որ իրենք ահազանգեր են ստացել նաեւ վարազի որսագողության վերաբերյալ:
Հատուկ պահպանվող տարածքների մասով մշակված նոր օրենքի նախագծի քննարկումներին բնապահպանության նախարարությունը խուսափում է հասարակական  կազմակերպություններին ներգրավել, ինչի կյանքի կոչվելու պարագայում, բնապահպանի համոզմամբ, «Խոսրովի» արգելոցը մի նոր դժբախտության առաջ է կանգնեցնելու. «Անընդունելի է «Խոսրովը» տուրիզմի վայր դարձնելը, հատկապես, որ այնտեղ պատրաստվում են լուրջ շինություններ ու զվարճանքի վայրեր հիմնել: «Խոսրովը» բնության հուշարձան է, սա պատմությունն է հայ ազգի եւ որեւէ ոտնձգություն «Խոսրովի» նկատմամբ անընդունելի է»:

Նախագծին ծանոթանալուց հետո, բնապահպանները

բուսաբանության եւ կենդանաբանության ինստիտուտների մասնագետների  ուշադրությունն են հրավիրել եւ խնդրել իրենց առաջարկություններն ու դիտողություններն անել. «Գիտնականները շատ լուրջ դիտողություններ են հայտնել, սակայն նախագծում որեւէ դիտողություն չի ընդգրկվել»,-վստահեցրեց տիկին Ադամյանը: Aravot.am-ի հարցին, թե մասնավորապես ինչ դիտողություններ են մատնանշել բուսաբաններն ու կենդանաբանները, Սիլվա Ադամյանի պատասխանը` տեսանյութում`

«Ես դեմ չեմ տուրիզմի զարգացմանը, բայց եթե այդ տեմպերով շարունակենք, Հայաստանում ոչինչ չի մնա: Արգելոցն ու արգելավայրը դրանք տարբեր հասկացություններ են եւ «Խոսրովը» արգելավայր վերածելը կնշանակի վերջ դնել այնտեղի բուսական ու կենդանական աշխարհին»,-մտահոգություն հայտնեց բնապահպանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930