Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում միայնակ շատ մայրերի երեխաներ թերսնվածության պատճառով մշտապես հիվանդ են

Նոյեմբեր 15,2012 13:01

«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրիում ծայրահեղ աղքատ, առանց վարանելու կարելի է ասել` սովամահության գիրկը նետված ու անօգնական ընտանիքներին և երեխաներին: Այդպիսի մի ընտանիքի մենք այցելեցինք անցած օրը, և այսօր ներկայացվող տեսանյութն այդ ընտանիքի ու յուրաքանչյուր երկուշաբթի գիշերօթիկ հաստատություն լացով մեկնող նրանց փոքրիկի մասին է:

«Անի» թաղամասի ծայրամասում գտնվող շենքերից մեկի առաջին հարկում է բնակվում միայնակ մայր Գայանե Գևորգյանն իր երկու մանկահասակ երեխաների և հիվանդ ու տարեց ծնողների հետ: Մի փոքր առաջ անցնելով ասենք, որ նրանց օրինակով կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչպես են բնակվում աղքատ ընտանիքները, ովքեր ու ինչպես են խորացնում աղքատությունը Գյումրիում` հոգեբանական ու առողջական խորը և անբուժելի վերքեր հասցնելով հատկապես այդ ընտանիքների երեխաներին:

Այս ընտանիքին անհեթեթ պատճառաբանություններով վաղուց զրկել են սոցիալական նպաստից, իսկ երկու տարի առաջ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները 30 000 դրամ պարտքի պատճառով անջատել են նրանց բնակարանի գազը, ավելին` գազահաշվիչը հանել և տարել են: Այս ընտանիքի միակ ապրուստի միջոցը երեք ամիսը մեկ 16 000 դրամ սոցիալական աջակցությունն է և տատիկի փոքրիկ աշխատավարձը: Նրանց այցելելեիս առաջին իսկ հայացքից կարելի է նկատել ոչ միայն ծայրահեղ աղքատությունը, այլ նաև երկու երեխաների` իրենց տարիքից անհամեմատ փոքր երևալու փաստը: Երեխաների մոր` Գոհարիկի պատմելով, թերսնվածության պատճառով երեխաները մշտապես հիվանդ են, իսկ 6-ամյա տղան ոսկրային հիվանդություն է ձեռք բերել, սակայն բուժման համար միջոցներ չունեն:

 

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930