Աշխարհի գավաթի վերջին հինգ խաղարկություններից չորսի հաղթող Լինդսեյ Վոննը Միացյալ Նահանգներում աղիքային սուր ցավերով հոսպիտալացվել է, որտեղ բժիշկները անհայտ հիվանդություն են արձանագրել: Այդ առիթով լեռնադահուկորդուհու խոսնակ Լյուիս Կայը լրատվամիջոցներին հայտարարել է, թե Վոննը մնալու է հիվանդանոցում եւ սպասելու է բժիշկների վերջնական եզրահանգմանը:
Լինդսեյ Վոնն այս մրցաշրջանի սկզբին Լեյք-Լուիսում կայանալիք տղամարդկանց մրցումներում հանդես գալու ցանկություն էր հայտնել, սակայն FIS-ի չինովնիկները դեմ էին եղել դրան: Լեռնադահուկորդուհին էլ որոշել էր Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիային դատի տալ:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ