Aravot.am-ը Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է մշակույթի ոլորտի նախատեսվող բյուջեավորման մասին: Պարոն Բաբայանը պատասխանեց, որ քննարկումներին չի հետեւում, քանի որ
չի լուծվում մշակույթի ոլորտի ֆինանսավորվման հարցը, չի ստեղծվում համապատասխան օրենսդրական դաշտ, օրինակ՝ օրենք հովանավորչության մասին: «Միշտ էլ բյուջետային ֆինանսավորումը կլինի ցածր, որովհետեւ պետությունը փորձում է իր վրա վերցնել մշակույթի ֆինանսավորումը, այսպես ասած, 100 տոկոսանոց ձեւով, իսկ դա չի աշխատում: 20 տարուց ավելի՝ Հայաստանն անկախ երկիր է, բայց մեզ մոտ դեռ սովետական մտածողություն է տիրում՝ կենտրոնացում եւ մեկ աղբյուրից ամեն ինչի ֆինանսավորումը: Իհարկե դա մի կողմից լավ հնարավորություն է տալիս ամեն ինչ ավելի լավ վերահսկել, մյուս կողմից էլ պետության վերահսկումը բերում է չինովնիկների չարաշահման»,-փաստում է տիկնիկային թատրոնի ղեկավարը:
Նրա համոզմամբ, հովանավորչության մասին օրենքի ընդունումը ոչ միայն ֆինանսավորման հարց կլուծի, այլ կբերի մտածողության փոփոխության. «Դա կկապի մշակույթը արտադրության, բիզնեսի ոլորտի հետ եւ մեկը մյուսի վրա կարեւոր ազդեցություն կունենան: Ադ ճանապարհը վաղուց անցել են Եվրոպան, ԱՄՆ-ը, որտեղ եւս ժամանակին թշնամություն կար բիզնեսի եւ մշակույթի միջեւ, իսկ հիմա բիզնեսը շահագրգիռ է մշակույթով, որովհետեւ գիտակցում է, որ մշակույթը հասարակությունը դարձնում է ավելի քաղաքակիրթ, իսկ դա կարգին բիզնեսի գրավական է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ