WBC-ն նախապատրաստության վերջին աշխատանքներն է ավարտում հանրահայտ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիին (Կասիուս Քլեյ) «Բռնցքամարտի արքա» հռչակելու համար:
Բռնցքամարտի համաշխարհային միության նախագահ, մեքսիկացի Խոսե Սուլեյմանը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Ալիի թագադրման արարողությունը կատարվելու է դեկտեմբերին Մեքսիկայի Կանկուն առողջարանային քաղաքում կայանալիք 50-րդ համագումարի օրերին: Նրա խոսքերով WBC-ն լեգենդար բռնցքամարտիկին Կանկունում վարձակալելու է մասնավոր առանձնատուն եւ նավ, որպեսզի «Արքան» հնարավորություն ունենա նավարկել Կարիբյան ծոցի մեքսիկական ափերի երկայնքով: Հայտնի չէ միայն, թե Մոհամեդ Ալին Կանկուն ժամանելու է միայնա՞կ, թե դստեր՝ Լեյլայի հետ, որը նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է եւ աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ