Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Կառավարության աշխատակազմը ձգձգում է հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման խնդրի լուծումը

Նոյեմբեր 15,2012 12:26

Առ այսօր Հայաստանում հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել հայտարարությամբ և հաշվի առնելով խնդրի հրատապությունը` առաջարկել էր ՀՀ Վարչապետին լրացումներ կատարել Կառավարության որոշման համապատասխան կետերում, և համապատասխան արտոնություններ տրամադրել նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին:

 Ընդունելով Պաշտպանի առաջարկը` Վարչապետը Որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու հանձնարարական էր տվել։ Այդ հանձնարարականին համապատասխան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը սեղմ ժամկետներում պատրաստել է ՀՀ կառավարության որոշման մեջ լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի` Կառավարության որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները կտարածվեն նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրա։ Սակայն մինչ օրս նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության ձգձգման պատճառով չի ներկայացվել ՀՀ Կառավարության նիստերի օրակարգ: Արդյունքում առ այսօր հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին:

 Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հնարավորինս շուտ կներառի այս առաջարկը Կառավարության նիստերի օրակարգ և Կառավարությունը կընդունի այս նախագիծը՝ լուծելով բազմաթիվ հաշմանդամ երեխաների ազատ և մատչելի տեղաշարժման խնդիրը։

 

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930