Իջեւանցի բլոգեր Վահագն Թամրազյանն իր լուսանկարչական ապարատով «արձանագրում է» Տավուշի մարզկենտրոնի արգահատելի երեւույթները: «ԲՄՎ»-ի տերն ավտոմեքենան կայանել է Իջեւանի մշակույթի տան մոտ, անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի արձանի առաջ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի դիմաց: Վ. Թամրազյանն իր բլոգում գրել է. «Լուսանկարում պատկերված ավտոմեքենայի տերը, ով կայանել է մայթին, մեքենայի «քիթը» ընդհուպ մոտեցնելով Հրաչյա Ներսիսյանի քանդակին, հաստատ իմացել է, որ փողոցի մյուս կողմում ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքն է: Հիմա ո՞վ է ում արհամարհում»:
Իջեւանից ստացված, չճշտված տեղեկություներով մեքենայի տերը ոստիկան է : Ոստիկանությունը հնարավորություն ունի պարզելու օրինախախտի ինքնությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ