Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» հիմնադրամի համար տեսահոլովակ նկարահանելը դարձել է «Շարմի» մենաշնորհը

Նոյեմբեր 15,2012 12:07

Ինչպես եւ նախորդ դեպքերում, այս անգամ եւս, Հեռուստամարաթոն 2012-ի տեսահոլովակը նկարահանել է «Շարմ» ընկերությունը։ Այս տարվա տեսահոլովակի համար հիմնադրամը վճարել է 17 հազար դոլար։ Ընդ որում, խնդիրը ավելի շատ ոչ այնքան գումարն է, որովհետեւ օրինակ՝ 2009 թվականի հոլովակի համար հիմնադրամը 25 հազար դոլար էր վճարել, այլ

այն, որ հիմնադրամի համար տեսահոլովակ նկարահանելը դարձել է «Շարմի» մենաշնորհը:

Հիմնական պաշտոնական մեկնաբանությունները, որ հնչում են այս կապակցությամբ, այն է լինում, թե ««Շարմի» արած աշխատանքից մենք

գոհ ենք»։ Այնինչ, պարզ չէ, թե ինչո՞ւ տեսահոլովակ նկարահանելու համար մրցույթ չի հայտարարվում, գուցե ինչ-որ մեկը կրկնակի էժան, կամ հասարակական հիմունքներով, ավելի կրեատիվ տեսահոլովակ կնկարահանի։ Առավելեւս, որ այդ ընկերության բոլոր հոլովակները որեւէ ձեւով չեն առանձնանում, միանման են ու կանխատեսելի։

«Թումո» կենտրոնի երեխաներն օրինակ՝ որոշ ժամանակ հատկացնելով եւ անցկացնելով համակարգիչների մոտ՝ Սերժ Թանկյանի երգերից մեկի համար ստեղծեցին «Շարմից» ոչ պակաս կրեատիվ (եթե ոչ ավել) հոլովակ, որը հետո Թանկյանն օգտագործեց որպես պաշտոնական հոլովակ։ Թե չէ, տպավորություն է ստեղծվում, որ հիմնադրամը խնդիր է դրել ամեն տարի տեսահոլովակ պատվիրի «Շարմին», միայն «Շարմին» եւ ոչ մեկին՝ բացի «Շարմից» ։

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ իշխանություն» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930