Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի թեկնածուներ առաջադրելուն մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, բայց քաղաքական ուժերը նոր միայն կոնսուլտացիաներ են ձեռնարկում»

Նոյեմբեր 15,2012 11:40

Հատված Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ  հարցազրույցից
ԲՀԿի նախաձեռնած կոնսուլտացիաները կարո՞ղ են արդյունավետ լինել

-Նախագահի թեկնածուներ առաջադրելուն մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, բայց մեր հավանական մրցակից քաղաքական ուժերը նոր միայն կոնսուլտացիաներ են ձեռնարկում: Գրեթե մեկ շաբաթ առաջ այս գործընթացը մեկնարկել է, որոշ հանդիպումներ կայացել են, բայց արդյունքների մասին ոչ ոք դեռ ոչինչ չի հայտնել: Տպավորություն է առաջանում, որ կոնսուլտացիաների ժամանակ կարեւորը ոչ թե օրակարգն է, այլ միասնական ճակատ ստեղծելու եւ քաղաքական մեծամասնության թեկնածու Սերժ Սարգսյանին հակադրվելու նպատակը:
   –Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարը կարո՞ղ է դառնալ մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու առանցք:
   -Ծանոթ լինելով մեր քաղաքական ընդդիմախոսների գործելաոճին, չեմ կարծում, թե նրանք կարող են համախմբվել ու միասնական թեկնածու առաջադրել: Նախագահի կամ խորհրդարանական հանրապետության դեպքում վարչապետի պաշտոնում սեփական թեկնածուին տեսնելու հավակնությունները թույլ չեն տալու, որ այս ուժերի միջեւ միասնություն կայանա:
Ոչ իշխանական բոլոր ուժերի միասնական նպատակը իշխանության գալն է: Այս նպատակին հասնելու համար նրանք դիմում են ցանկացած միջոցի: Այսօր համագործակցելու փորձ են անում այն ուժերը, որոնց միավորումը երեկ անհնարին էր համարվում: Նրանք անգամ առաջադրում են խորհրդարանական հանրապետության անցնելու «միավորող» գաղափարը` առանց մտածելու պետության անվտանգության մասին:
Մինչդեռ տրամաբանական է, որ պատերազմական վիճակում եւ պայթյունավտանգ տարածաշրջանում ապրող մեր պետությանը ուժեղ նախագահական կառավարում եւ կամային առաջնորդ է անհրաժեշտ: Մեր շուրջը տեղի ունեցող զարգացումների պարագայում պարտավոր ենք ունենալ անհրաժեշտ փորձ ունեցող գերագույն գլխավոր հրամանատար, ոչ թե խորհրդարանական կառավարում, երբ որոշումները շատ դանդաղ են կայացվում:
Ոչ ոք չի ժխտում խորհրդարանական կառավարման անցնելու հեռանկարը, ինչի հնարավորությունը հիմա էլ մեր սահմանադրությունը տալիս է: Բայց դրա համար նախ կայուն խաղաղություն է անհրաժեշտ։
Եթե որոշ ուժերի թիկունքում չլինեին օտար խորհրդատուներ, այս գաղափարը կարելի էր հանգամանորեն քննարկել եւ բացահայտել լավ ու վատ կողմերը: Չեմ բացառում, որ այս գաղափարը Թուրքիայից է զարտուղի ճանապարհներով թափանցել մեր երկիր, իսկ նպատակը հայտնի է՝ Հայաստանը հնարավորինս թուլացնելն ու վերացնելն է: Հիմա խորհրդարանական համակարգին կողմ է արտահայտվում նույնիսկ այն ուժը, որը երբ իշխանություն էր՝ վերացրեց այն ու հաստատեց նախագահական համակարգ:
Չեմ կարծում, թե սա այն հրաշք-գաղափարն է, որով մեր մրցակիցները կարող են միավորվել ու այլընտրանք ձեւավորել գործող նախագահին:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930