Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության պատգամավոր. Թող Արամ Կարապետյանը հեղափոխություն անի

Նոյեմբեր 15,2012 11:34

Հատված ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցազրույցից:

– «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովողին այսօր չի հետաքրքրում՝ կառավարման համակարգը խորհրդարանական է լինելու, թե նախագահական

– Իսկ Արամ Կարապետյանը որտեղի՞ց գիտի։

Ըստ նրա՝ժողովրդին այսօր պետք է իշխանափոխություն, հեղափոխություն

– Դե թող անի հեղափոխություն, ինչո՞ւ չի անում։

– «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը վախենո՞ւմ է հեղափոխություն անելուց։

– Ախր հասկանում եք՝ հեղափոխություն անող ժողովուրդն այլ է։ Հայաստանի ժողովուրդը չի գնում արյուն թափելու ճանապարհով։ Դա արյուն թափել է նշանակում։ Հայ ժողովուրդը նման ճանապարհով բան չի անի, նա կարող է  դուրս գալ, ընդվզել, պատժել, ծեծել, բայց հեղափոխություն չի կարող անել։ Նույնիսկ առաջին հանրապետության ժամանակ հեղափոխություն չեղավ։

Ի՞նչ եք առաջարկում, այդ դեպքում գործող իշխանություններից ազատվելու համար միայն քննարկումները բավարա՞ր են։

– Եթե իշխանափոխության մասին եք ասում, շատ լավ, իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին: Իսկ եթե խոսում ենք գործող ուժերի հեռացման մասին, ապա մենք դրա օրակարգն արդեն հրապարակել ենք։ Եվ դա հրապարակել ենք ոչ թե մարդուն հեռացնելու նպատակով, այլ համակարգային փոփոխություններ անելու համար։ Եթե մենք չենք հասկանում, որ երկրի առջեւ ծառացած խնդիրներից մեկը նորմալ օրենսդիր մարմին ունենալն է, ապա ես այլ բան չեմ կարող ասել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930