Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության երկրորդ տուրի 1-ին պարտիայում Էլինա Դանիելյանին հաղթելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսում հնդիկ գրոսմայստեր Դրոնավալի Հարիկան լրագրողներին ասել է. «Դա իմ սկզբնախաղային անակնկալն էր, որի վրա ես երկար էի աշխատել, այդ թվում նաեւ՝ այսօր առավոտյան: Ուրախ եմ, որ կարողացա կիրառել այն այսօր: Երբ ես կատարեցի …Bxc5, քայլը, արդեն հաղթանակած դիրք ունեի եւ Էլինան դրանից հետո երկար չմտածեց», – հայտարարել է Հարիկան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ