Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր. «Մենք եկել ենք քանդված տնտեսության վրա»

Նոյեմբեր 15,2012 10:59

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Դավիթաշենի նախկին թաղապետ Արթուր Գեւորգյանի հարցազրույցից:

Դուք ասում եք՝ ընդդիմությունը պոպուլիգմով է զբաղված, բայց ստացվում է, որ Սերժ Սարգսյանն է պոպուլիզմով զբաղվել՝ ժամանակին սիրուն խոստումներ է տվել, բայց դրանք կյանքի չեն կոչվում։

– Ինքը Նոստրադամոաը չէր, չէր կարող կանխագուշակել տնտեսական ճգնաժամը, այն ժամանակ չկար տնտեսական ճգնաժամ։

Բայց դեռ երկու տարի առաջ վարչապետը հպարտանում էր, որ մենք հետեւում ենք թողել տնտեսական ճգնաժամը։

– Մի քանի տարի առաջ եւ 5 տարի առաջ բավականին տարբերվում են։

Բայց նման խոստումներ տվողը ոչ թե շարքային պատգամավոր է, այլ երկրի ղեկավարը, ստացվում է, որ սուտ խոստումներով տիրացել են քվեներին եւ հիմա չեն կատարում խոստումները։ Հիմա էլ կարող ենք պնդել, որ ՀՀԿն է ստում՝ ասելով

– Ուրեմն չափավորեք Ձեր խոսքը, ես էլ եմ ՀՀԿ-ական, որը երբեւիցե չի ստել եւ արժանացել է ժողովրդի ամենաշատ քվեին, մեծամասնական ըևտոակարգով։

Արդեն երկար տարիներ է՝ ՀՀԿ-ն կրում է այդ պատասխանատվությունը։ Ժամանակին այդ սուր հարցեր տվողները, երբ իրենք էին իշխանական լծակների վրա, իրենք, չեմ կարծում, որ արդարացրել են եւ շատ-շատ վատ են

աշխատել, այսօր մենք դժվարություններ ունենք հետագա կառավարման մեջ։ Մարդ պետք է այնպես կառավարի, որ իրենից հետո եկող հաջորդների տակ ռումբ չդնի։ Ցավոք սրտի, մեր տակ ռումբ են դրել մինչեւ մեր գալը, մենք եկել ենք քանդված տնտեսության վրա, չէ՞… Հաճոյախոսությունները, կարելի է ասել, անսպառ են, բայց կոնկրետ ԱԺ հարթակը հաճոյախոսությունների համար չէ։

Լավ, պարոն Գեւորգյան, Ձեր ասածից փաստորեն ստացվում է, որ մարդիկ չպեւոք է հավատան նախագահի նախընտրական ծրագրին, տված խոստումներին, որովհետեւ դրանք ոոեւէ երաշխիք չունեցող խոստումներ են։

– Ոչ, շուտով կտեսնեք նախագահի նոր նախընտրական ծրագիրը, կծանոթանաք եւ հետո, երբ առարկություններ կունենաք, կմոտիկանաք ինձ՝ ես Ձեզ կբացատրեմ։

Կարծում եք հիմա լո՞ւրջ կընդունեն այդ ծրագիրը, եթե նախկին խոստումները չեն իրագործվել, ժողովուրդը ո՞նց պետք է հավատա նախագահի նոր խոստումներին։

– Այդպես դու ես կարծում, որովհետեւ տեղյակ չես։

Ես տեղյակ եմ, որ նախագահը դեռ իշխանության գալուց առաշ խոստանում էր աշխատավարձը կրկնապատկել, երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովել եւ այլն, եւ այլն, նվազագույն աշխատավարձը 50 տոկոսով բարձրացնել։

– Չի՞ սկսվել այդ գործընթացը, եւ հետո՝ Դուք տնտեսագե՞տ եք, անգրագետ հարցեր եք տալիս, եւ ադեկվատ չեն Ձեր հարցերը, չեք տիրապետում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930