Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի արվարձանում այրվում է «Լիլո» առեւտրի կենտրոնը, որը խոշորագույններից է Հարավային Կովկասում։
Ինչպես տեղեկացնում է «Կովկասպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդումը, առեւտրի կենտրոնում այրվում է 600 քառակուսի մետր տարածք` խանութներ եւ պահեստներ։
Տեղում կենտրոնացվել են մի քանի տասնյակ հակահրդեհային բրիգադներ, որոնց հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի հարեւան խանութներ եւ պահեստներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է քամին։
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյաներով, հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Տարածքում ոչ ոք չի եղել, ինչը թույլ է տվել խուսափել մարդկային զոհերից։
Կարդացեք նաև
Պատահարի պատճառները առայժմ պարզված չեն։
«Ազատություն» ռադիոկայան