Այսօր` նոյեմբերի 15-ին, անհայտ անձինք կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին արձանի մոտ են հավաքվել բավականին թվով քաղաքացիներ, ովքեր իրենց զայրույթն են արտահայտում կատարվածի վերաբերյալ:
Ըստ ֆոտոտոլրագրողի` հավաքվածները ասել են, թե «Էս ջարդողները գոնե գիտե՞ն Մաթևոսյանի ստեղծագործությունը, մի բան գոնե կարդացե՞լ են: Հույս ունեինք, որ գոնե նոր սերունդը պիտի պահպանի մեր արժեքները, էն էլ մենակ ջարդում ու քանդում են»:
Հիշեցնենք, որ Հրանտ Մաթևսյանի արձանը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվել էր մի քանի ամիս առաջ Մաշտոցի պուրակում` Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ:
Կարդացեք նաև
Քիչ առաջ ֆոտոլրագրող հայտնեց, որ գիշերը` ժամը 00.40-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի աշխատակիցները Մաշտոցի պողոտայից Ոստիկանության Կենտրոնականի բաժին են հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, եղբայրներ 26-ամյա Ֆարշադ Բադիի Արշաֆիին և 28-ամյա Ֆարշադ Բադիի Արշաֆիին:
Վերջիններս խոստովանել են, որ լուսանկարվելու նպատակով նստել են արձանի ոտքին, ինչի հետևանքով էլ արձանի ոտքը անզգուշաբար կոտրվել է: