Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ բացատրել իշխանության՝ ԲՀԿ-ին ուղղված մեսիջները, նրան իրենց դաշտ տանելու ձգտումն ու համընդհանուր լարումը

Նոյեմբեր 15,2012 10:35

Քաղաքական լարումը երկրում մեծանում է։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ նախընտրական անորոշ վիճակը չի հստակվում։ Իշխանությունը սպասում է ընդդիմության դիրքորոշմանը՝ հնարավոր միջոցներով արագացնելով պրոցեսները եւ փորձելով պառակտում մտցնել նրանց շարքերում։ Ըևդդիմությունը թեեւ չի համախմբվում, սակայն համախմբման փորձեր է բեմադրում եւ իշխանությանը պահում լարվածության մեջ։ Այս դիրքային պատերազմը կարող է շարունակվել ընդհուպ ընտրություններ։

Եթե ընդդիմության դիրքորոշումը մեզ՝ շարքային մահկանացուներիս, ինչ-որ տեղ հասկանալի է եւ տրամաբանության շրջանակներում է, ապա իշխանությունների խուճապը չի հասկացվում։ Եթե իսկապես այնքան ուժեղ եք ու ինքնավստահ, որ ամեն քայլափոխի հայտարարում եք, թե ձեր թեկնածուն արդեն «հաղթած» ունի, եւ ոչ մի միասնական թեկնածու նրան մրցակից չէ, ապա ինչո՞վ բացատրել այդ տագնապը, ԲՀԿ-ին ուղղված մեսիջները, նրան ձեր դաշտ տանելու ձգտումն ու համընդհանուր լարումը, որ աչք է ծակում։

Եթե հետեւենք հանրապետականների մտքի ընթացքին, ապա ԲՀԿ-ընդդիմություն թեկնածուն կամ խայտառակ պարտություն է կրելու, կամ սիմվոլիկ ձայներ է տանելու՝ այնքան, որ ոմանք ենթադրում են, որ այդ թեկնածուի առաջադրվելը բխում է հենց իշխանության շահերից եւ անգամ կարող է իշխանական սցենարով է տեղի ունենում։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ հնարավոր է այնքան էլ սիմվոլիկ չլինեն այդ ձայները, եւ այլընտրանքային թեկնածուն շոշափելի արդյունք ապահովի։ Եթե անգամ այդ ձայները չլինեն անցողիկ քանակի, չի բացառվում, որ հնարավոր լինի դժգոհ զանգվածը փողոց հանել։ Ապա կաճեն ընդդիմության եւ ընդդիմադիր թեկնածուի հավակնությունները, իրավիճակը հանրապետությունում կփոխվի, եւ իշխանության համար լրացուցիչ դժվարություններ կստեղծվեն։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930