Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոստանջյանը կփոխարինի՞ Վարդապետյանին

Նոյեմբեր 15,2012 10:16

Հնարավոր է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը դառնա ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ` այդ պաշտոնում փոխարինելով ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին:

Վերջինս էլ կդառնա ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ` փոխարինելով ֆորմալ առումով «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանին:

«Ժառանգությունը» և ԱԺ ղեկավարությունը նման փոխատեղման շուրջ համաձայնության են եկել, ինչը 168.am-ի հետ զրույցում հաստատել է նաև Զարուհի Փոստանջյանը:

Բայց այս ծրագրի իրականացմանը կարող է խոչընդոտել Ալեքսանդր Արզումանյանը, ով առայժմ հրաժարվում է այս հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930