Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ուղեկցող ԲՀԿ-ականների հետ Գյումրի էր այցելել նաեւ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանը: Գյումրու քաղաքապետի առանձնասենյակում Օսկանյան-Ծառուկյան –Բալասանյան առանձնազրույցից հետո Վարդան Օսկանյանը պատասխանեց galatv.am-ի թղթակցի մի քանի հարցերին: «Մենք ընդհամենը մեկ-մեկ բաժակ սուրճ խմեցինք եւ զրուցեցինք քաղաքապետի սենյակում, առանձին ինչ-որ քննարկում-բան չեղավ»,-ասաց նախկին արտգործնախարարը:
ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե որքանո՞վ է հավանական, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցեն առանձին թեկնածուով, Օսկանյանը պատասխանեց.«Մենք չենք խոսել թեկնածուի մասին, ավելի օրակարգային հարցեր ենք քննարկել, դա երկրորդ փուլում է »:
Վարդան Օսկանյանի խոսքերով շուտով տեղի կունենա նաեւ ԲՀԿ-ՕԵԿ հանդիպումը, իսկ ՀՀԿ-ն դեռ պաշտոնապես ԲՀԿ-ի քաղաքական կոնսուլտացիաների առաջարկի նախաձեռնությանը չի արձագանքել: