Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց Փաշինյանի հետ զրուցելու է հեռացել ՀԱԿ-ից

Նոյեմբեր 14,2012 21:53

ՀԱԿ-ին մաս կազմող «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ինչու է նախաձեռնության ակտիվ անդամներից Մանուկ Սուքիասյանը վերջերս լքել նախաձեռնության շարքերը: «Մանուկ Սուքիասյանը ինձ հետ զրույց չի ունեցել դուրս գալու վերաբերյալ, եւ ես չեմ կարող դուրս գալու վերաբերյալ որեւէ բան ասել»,- ասաց պարոն Փաշինյանը:

«Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խմբում Մ. Սուքիասյանի գործունեության վերաբերյալ պարոն Փաշինյանը հավելեց. «Հայաստանի ցանկացած քաղաքացի ազատ է օրենքով չարգելված ցանկացած գործունեություն ծավալել, որեւէ այլ մեկնաբանություն չունեմ»:

Մեր հարցին, թե Մանուկը գաղափարների իրացման խնդիր ունե՞ր «Այլընտրանքում»՝ հաշվի առնելով  Մ.Սուքիասյանի ասածները, թե ինքը «Առաքելությունում» է տեսնում սեփական գաղափարների իրացման հնարավորությունը, պարոն Փաշինյանը ասաց. «Ավելի լավ է Մանուկ Սուքիասյանին հարցնեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930