Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միայնակ ծերունիներին այցելել է Ռոզա Ծառուկյանը, Ջիվան Խազարյանն արդեն հիվանդանոցում է

Նոյեմբեր 14,2012 20:54

Գրեթե քսան օր առաջ ձախ ոտքի խնձորակի կոտրվածք ստացած և տան պայմաններում անշարժ ցավերի մեջ տառապող 76-ամյա Ջիվան Խազարյանի մասին պատմող «Մեդիալաբի» հոդվածի հրապարակումից երկու օր անց ծերունուն արդեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր նա ներկա պահին ամբողջական հետազոտություն է անցնում, որին էլ կհետևի անհրաժեշտ վիրահատությունը:

Այս հարցում դժբախտության մեջ հայտնված միայնակ ծերունիների հուզիչ պատմությանը գործնական արձագանքել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը` պատրաստակամություն հայտնելով աջակցել Ջիվան Խազարյանին և նրա կնոջը` Անժելա Գարանյանին:

Հիշեցնենք, որ կիրակի «Մեդիալաբում» հրապարակված պատմությունը հուզել էր բազմաթիվ ընթերցողների:

Անելանելի իրավիճակում հայտնված ընտանիքին երեքշաբթի այցելել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը` իր հետ նաև թոշակառուներին սննդամթերք և ձմռան պահուստ բերելով, որից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով Խազարյանին` Անժելայի ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց:

«Մենք հույսներս լրիվ կորցրել էինք, երեկ` անհույս, այսօր արդեն` այսքան ուշադրություն ու ջերմություն,- հուզվում է Անժելա Գարանյանը: – Շնորհակալ ենք տիկին Ռոզա Ծառուկյանին, «Մեդիալաբի» լրագրողներին, որոնց ուշադրությամբ էլ ամեն ինչ սկսվեց»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930