Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում սրտի իշեմիկ հիվանդությունն ու առիթմիաները գլուխ են բարձրացրել

Նոյեմբեր 14,2012 20:14

Այսօր «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ում Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնագետներն անվճար բժշկական օգնություն ցուցաբերեցին վանաձորցիներին:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշում է հիվանդանոցային համալիրի սրտաբան Սեդա Շեկոյանը, ստուգումները ցույց տվեցին, որ վանաձորցիների շրջանում առավել տարածված են սրտի իշեմիկ հիվանդությունն ու առիթմիաները:

«Այս հիվանդությունների աճը պայմանավորված է մարդկանց ոչ ճիշտ ապրելակերպով, անառողջ սննդով, նաեւ դրանց նպաստում է ունեցած առողջական խնդիրներին ոչ համարժեք հետեւելը. եթե խնդիր են ունենում, բարձիթող են անում, հետո էլ բժիշկները ոչինչ չեն կարողանում ձեռնարկել»:

Ըստ նրա` մարդիկ բժշկի դիմում են այն ժամանակ, երբ դանակն արդեն ոսկորին է հասած լինում:

«Անտեսելով, ժամանակին լիարժեք բուժում չանցնելով` հիվանդությունները դառնում են խրոնիկական: Մի երիտասարդի մոտ կասկած կար նախաինֆարկտային վիճակի, խորհուրդ տրվեց հետազոտվել, կարիքի դեպքում արդեն գալ Երեւան: Հավանաբար հասցրել է դրան` չգիտես ինչ ապրելակերպով, ծխել է առաջին հերթին»,-ասում է սրտաբանը:

Նյարդավիրաբույժ Կարեն Ներիսիսյանն էլ ասում է, որ այցելուները առավելապես բողոքում են ողնաշարի ցավերից, հիվանդների մեծ մասի մոտ էլ առկա են օստեոխոնդրոզներ:

«Այս հիվանդությունները կապված են հիմնականում եւ կլինիկայի հետ, եւ եղանակի: Նաեւ ներկայիս պայմաններում ապրելավիճակը, սոցիալական վիճակը, ստրեսային վիճակը անդրադարձել է մարդկանց նյարդային վիճակի վրա»:

Նրա փոխանցմամբ` հետազոտվողներից մեկի մոտ հայտնաբերվել է միջողային աճառի ճողվածք, որի համար խորհուրդ է տրվել գնալ Երեւան:

Բացի սրտաբանից ու նյարդավիրաբույժից` վանաձորցիները հնարավորություն ունեցան նաեւ իրենց առողջության հետ կապված խնդիրերով խորհրդակցել եւ անհրաժեշտ ցուցումներ ստանալ նաեւ թերապեւտից ու վնասվածքաբանից:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930