Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ի՞նչ են հուշում ԲՀԿ-ի նախաձեռնությունները վարչապետին

Նոյեմբեր 14,2012 19:49

Ընդամենը երեք շաբաթ առաջ, ԱԺ-կառավարություն նախորդ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չբացառեց, որ նախագահական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն նոր կոալիցիոն հուշագիր ստորագրեն: Այսօր, կառավարության հետ ավանդական հարցուպատասխանից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց` ի՞նչ են հուշում իրեն ԲՀԿ-ի նախաձեռնած փակ-գաղտնի քաղաքական կոնսուլտացիաները: «Քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում, և մենք պատրաստ ենք համագործակցության քաղաքական այն ուժերի հետ, որոնք մեզ հետ համագործակցելով` մեր երկրում կիրականացնեն բարեփոխումներ»,- եղավ Տիգրան Սարգսյանի պատասխանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀԱԿ միասնական նախագահի թեկնածու ունենալու հավանականության հարցին` Տիգրան Սարգսյանը ասաց. «Դրա հավանականությունը համարում եմ շատ փոքր: Ես չեմ կարծում, թե քաղաքական նման կտրուկ շրջադարձ կարող է լինել…Իհարկե, կարող են և այլ սցենարներ լինել…»:

Իսկ այն, որ ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է նախաձեռնել, արդյոք չի՞ վկայում հենց այդպիսի շրջադարձի մասին` լրագրողներից մեկի դիտարկմանը, վարչապետը արձագանքեց.«Եթե ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, ապա պետք է փոխվի նաև նրա գործելաոճը, ինչը բոլորս տեսնում ենք»,- և ավելացրեց` «քաղաքական դաշտի փոփոխությունները պետք է գնահատենք նորմալ»:
Aravot.am-ի հարցին` ուժի մե՞ջ է իր կարծիքը ՀՀԿ-ԲՀԿ նոր հուշագրի ստորագրման հավանականության մասով, վարչապետը դրական պատասխանեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930