Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. Ընտրություններից մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին, այնքան էլ ճիշտ չէ

Նոյեմբեր 14,2012 19:41

«Մենք նոր ենք փոփոխել մեր ԸՕ-ն եւ կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք կառավարման համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ ԱԺ-ում եւ լսել տարբեր տեսակետներ, բայց ընտրություններից մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին, այնքան էլ ճիշտ չէ եւ մեր օրակարգում դա այնքան էլ առաջնահերթ հարց չէ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անրադառնալով հայաստանյան քաղաքական դաշտում վերջին շրջանում ԲՀԿ-ի կողմից շրջանառվող խորհրդարանական համակարգի անցում կատարելու առաջարկին` ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչ վերաբերվում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ ընթացող բանավեճին, Տիգրան Սարգսյանն ասաց. «Գոյություն ունի քաղաքական տեսական բանավեճ, թե որ ընտրական համակարգն է առավել արդյունավետ: Տարբեր երկրների փորձը տարբեր արդյունքներ է ցույց տալիս եւ ելնելով իր առանձնահատկություններից, տարբեր երկրներ պետք է ընտրեն իրենց համար առավել արդյունավետ համակարգը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930