Կանանց շախմատի աշխարհի առաջնության կայքում հրապարակված հարցազրույցում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն ասել է, որ 2013թ. Հայաստանում նախատեսված նախագահական ժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի հետ քննարկվելու է Երևանի կենտրոնում շախմատի ակադեմիա բացելու հարցը:
Իլյումժինովը նաև ասել է, որ շախմատային տախտակի առջև երկրներն իրար դեմ «հրելու» միտք ունի. «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի, Ռուսաստանն ընդդեմ ԱՄՆ-ի… Մրցաշարը կանցկացվի բջջային հեռախոսներով», – ըստ նրա, դա կարող է որոշել ազգի միջին IQ-ն, -«Բայց երբ ես սկսում եմ այս հարցը քննարկել երկրի ղեկավարների հետ, բոլորը սկսում են վախենալ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկել եմ: Նախագահներից մեկն ասում է. «Իսկ եթե մենք կրվենք, կստացվի, որ մենք ավելի հիմա՞ր ենք»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ