Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատների «շքերթ»` Ծառուկյանի նվիրած տրակտորների ֆոնին (ֆոտոշարք)

Նոյեմբեր 14,2012 18:00

 

Այսօր Գյումրիում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա եկել էր գյումրեցիներին հանդիսավորությամբ հանձնելու դեռևս երկու ամիս առաջ իր խոստացած նվերը`ձյունամաքրիչ 10 տրակտորներն ու աղբատարները:

Նախքան պարոն Ծառուկյանի ժամանելը, Գյումրու քաղաքապետարանի դեմ-դիմաց` Վարդանանց արձանախմբի տակ, կանգնեցրել էին օլիգարխ-բարերարի նվիրած տեխնիկան, որի ֆոնի վրա էլ ցրտի ու քամու տակ ելույթ էր ունենում նվագախումը:

Նշենք, որ ցուրտ եղանակն էլ չէր խանգարում պարոն Ծառուկյանից մշտապես օգնություն խնդրող գյումրեցի չքավորներին ժամերով սպասելու մեծահարուստին:

ԲՀԿ առաջնորդը հենց փորձեց բարձրանալ քաղաքապետարան, չքավորները շրջափակեցին նրան ու մինչև վերջինս, այսպես ասած, «մուծումներ», ընդ որում դոլարով չկատարեց, չթույլատրեցին առաջ շարժվել:

Պարոն Ծառուկյանին ուղեկցում էին բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները, այդ թվում նաև Վարդան Օսկանյանը, որի դեմքից զգացվում էր, որ շատ անտրամադիր է:

Պարոն Ծառուկյանը եղավ Գյումրու քաղաքապետարանում, որտեղ մի քանի րոպեով փակ խորհրդակցություն անցկացրեցրին, այնուհետ մտավ եկեղեցի, մոմ վառեց ու ուղևորվեց «Հոկտեմբեր» կինոդահլիճ` տեղի ԲՀԿ-ականների հետ հանդիպման : Այստեղ ելույթ ունեցավ ինչպես Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այնպես էլ պարոն Ծառուկյանը, ով կրկնեց իր այն մտքերը, թե պատրաստ է կորցնել իր ողջ ունեցվածքը, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը:

«Ծափողջյուններով ողջունեք պարոն Ծառուկյանի այցը»,-հրահանգեց Գյումրու քաղաքապետը: Ու երկար ծափերի ներքո սկսեց գովաբանել ԲՀԿ առաջնորդին որպես բարերարի, շնորհակալություն հայտնեց «հայրաքաղաքին» արած նվերի համար, ձեռքի հետ էլ հասկացրեց, որ Գյումրին նրա օգնության կարիքը շատ ունի: «Շատ հետաքրքիր է. հենց նոր քայլում էինք, մի մարդ մոտեցավ ու ասում է`պարոն Ծառուկյան, շատ լավ է , բայց մի 3 հատ էլ ջրցան մեքենա բերեք էլի: Ճանապարհին ես ասում էի` պարոն Ծառուկյան ջան, մի քիչ ցեմենտ է պետք, ասում է ինչքան ուզում ես արի տար: Պատկերացրեք, հիմա ջրցան մեքենա, ուղղակի պարոն Ծառուկյան ջան, կներեք իհարկե, բայց ես գիտեմ, որ Դուք մեր կողքին կանգնած եք, անում եք ամեն ինչ, որովհետև 65 տոկոս վստահության քվե տվեցին ինձ իմ համաքաղաքացիները, շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև երբեք էդպիսի ցուցանիշ չի եղել: Պարոն Ծառուկյանը նոր ինձ նակազ էր տալիս, ասում էր, որ հանկարծ քաղաքապետարանը չքաղաքականացնես, քաղաքապետարանում կապ չունի, թե ով է աշխատում, կարևորը, որ մասնագետներ աշխատեն: Ես համամիտ եմ և ողջունում եմ այդ մոտեցումը, որովհետև չի կարող քաղաքապետարանը քաղաքականացված լինել: Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարկառուն ներկայացուցիչ եմ, բնականաբար, ես իմ աշխատանքները կկատարեմ ժամը 6-ից հետո, կամ շաբաթ-կիրակի, ես ինչո՞ւ ասեցի, խնդիր ունենք քաղաքը կարգավորելու, էս պրոբլեմներից դուրս հանելու», -ասաց Սամվել Բալասանյանը` հույս հայտնելով, որ Գյումրին կդառնա մշակութային, շատ աշխատատեղեր ունեցող քաղաք, և պարոն Ծառուկյանը այս հարցում իր մեծ լուման կունենա:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930