Սևան քաղաքի 170-ամյակի առթիվ քաղաքի հանրակրթական դպրոցներում հայտարարված էր «Իմ քաղաքը» խորագրով շարադրությունների մրցույթ:
Մրցույթի արդյունքներն ամփոփված են:
Նոյեմբերի 13-ին Սևանի քաղաքապետարանում քաղաքապետն Ռուդիկ Ղուկասյանն անձամբ հայտարարեց հաղթողների անունները` շնորհավորելով նրանց:
Ներկայացված 20 աշխատանքներից ընտրվել էր 7-ը` մեկ հատուկ եւ 6 խրախուսական պարգևներ անվանակարգերում:
Առաջին մրցանակին արժանացած Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտ Հայկ Ալեքսանյանին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Շուտով Սևանում գործելու է հանրային խորհուրդ եւ Հայկն ընդգրկվելու է այդ խորհրդի կազմում:
Մյուս 6 մրցանակակիրներն են` Արփինե Առաքելյանը, Մարիամ Հարությունյանը, Աշոտ Միլիտոնյանը, Ջուլիետա Հակոբյանը, Վարդան Հակոբյանը և Արևիկ Թորոսյանը:
Արփինե Մինասյան` (mynews.am)