Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի գինը կթանկանա 2013-ին

Նոյեմբեր 14,2012 17:12

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը գրավոր հարց էր ուղղել ՀՀ կառավարությանը՝ գազի գնի հնարավոր թանկացման մասին եւ հետաքրքրվել, թե ինչպիսի փոխհատուցում է նախատեսվում սոցիալապես անապահով ընտանիքներին։

Խորհրդարանական քառօրյայի այսօրվա նիստում Հովհաննես Մարգարյանը բարձրաձայնեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի գրավոր պատասխանը, որով վերջինս ծանուցում է այն մասին, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, առաջիկայում, երբ դրանք կավարտվեն եւ կառավարությունը հստակ ասելիքներ կունենա գազի սակագնի վերաբերյալ, կծանուցի հանրությանը։ Նախարարի հավաստմամբ՝ այդ գործընթացը իր վերջնական լուծումը կստանա 2013-ին։

Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խավերին փոխհատուցելուն, նախարարը նշել է, որ որոշակի թիրախային խմբերի փոխհատուցման մասին տարբեր ակտերով որոշումներ արդեն իսկ կան, իսկ մնացյալների մասով միայն վերջնական հստակեցումներից հետո քննարկումներ կլինեն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930