Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նամակ վարչապետին. Եզդի երեխաներին քրդերենով դասավանդելու դեպքում Հայաստանն էլ անվտանգ չի լինի եզդի ժողովրդի համար

Նոյեմբեր 14,2012 17:09

Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 պրն. Տիգրան Սարգսյանին

Մենք անհանգստությամբ տեղեկացանք, որ այն դպրոցներում, որտեղ ժամանակին դասավանդվում էր եզդիերեն, այժմ փորձ է արվում կամ արդեն դասավանդվում է քրդերեն: Այն, որ եզդիերենն ու քրդերի մի մասի խոսակցական լեզուն նման են, կարծում ենք առիթ չէ դպրոցներից դուրս թողնել եզդիերեն լեզուն և դասագրքերը, որտեղ նաև պատմվում է եզդի հերոսների մասին:

Հայաստանի Հնարպետությունը մենք միշտ դիտարկել ենք որպես մեր երկրորդ հայրենիք, և այս երկրի համար մեռնելն անգամ մեզ համար պատիվ է համարվում: Աշխարհում միակ անվտանգ տեղն է Հայաստանը եզդիների գոյության համար, սակայն, եթե այլ երկրներում, մասնավորապես մեր հայրենիքում՝ Իրաքի հյուսիսում մեք ֆիզիկապես ենք ոչնչացվում: Եզդի երեխաներին քրդերենով (կորմանջի) դասավանդելը կլինի արդեն ոչ ֆիզիկական ոչնչացում (քրդացում) և այս դեպքում Հայաստանն էլ անվտանգ չի լինի եզդի ժողովրդի համար: Ոզում ենք հիշեցնել, որ Հայաստանում բնակվում է 1500 քուրդ և մոտ 50 000 եզդի՝ ըստ պաշտոնական տվյալների: Իրադարձություններից առաջ չընկնելով՝ գնահատական չենք տալիս կրթության նախարարության նման նախաձեռնությանը: Սակայն խնդրում ենք մի պահ պատկերացրեք, թե ինչ քայլերի կգնային օրինակի համար ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչները, եթե հայ մանուկներին դասավանդեին ադրբեջաներեն: Կարծում ենք՝ մեր մտահոգությունը Ձեզ ընկալելի կլինի և դուք համապատասխան քայլեր կձեռնարկեք խնդիրը կարգավորելու համար:

«ՍԻՆՋԱՐ ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930