Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամբողջ աշխարհում նկատվում է շաքարախտի դեպքերի աճ. Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է

Նոյեմբեր 14,2012 17:17

Հայաստանում գրանցված է 56 հազար շաքարախտով հիվանդ: «Հայերը սկսում են հետևել իրենց առողջությանը միայն այն ժամանակ, երբ արդեն կորցրած են լինում այն: Նրանք չեն հետևում իրենց առողջությանը՝ ռեժիմով սնվում, սպորտով զբաղվում,-ասուլիսներից մեկի ժամանակ ասել է Հայաստանի Շաքարախտի ասոցիացիայի նախագահ, Էրեբունի բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Էլզա Հայրապետյանը և հավելել,- ամբողջ աշխարհում ծխելն ամոթալի է համարվում, իսկ մեր երկրում՝ մոդայիկ, ես չեմ հիշում, որ 10 տարի առաջ մեր երկրում այսքան շատ կանայք և աղջիկներ ծխեին»:
Ծխախոտը նպաստում է հիվանդության զարգացմանը: Սակայն շաքարային դիաբետը հիմնականում սխալ ապրելակերպի, կամ ավելի ճիշտ սթրեսի հետևանք է: Հիվանդության դրսևորման պատճառներից է նաև ժառանգականությունը:
Ամբողջ աշխարհում նկատվում է շաքարախտի դեպքերի աճ: Շաքարախտից տարեկան մահանում է 4.3մլն մարդ: «Այնպիսի տպավորություն է, որ շաքարային դիաբետը կրում է լուրջ ինֆեկցիոն համաճարակի բնույթ: Յուրաքանչյուր 12-15 տարին մեկ հիվանդների թիվը կրկնապատկվում է: Հիվանդների 10-15 տոկոսը կազմում է մանկական դիաբետը, իսկ Հայաստանում առողջապահության նախարարության տվյալներով՝ 1-18 տարեկան մոտ 370 երեխա կա շաքարային տիպ 1 դիաբետով հիվանդ»,-ասում է բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով’ աշխարհում շաքարային դիաբետով տառապում է շուրջ 250 մլն մարդ: Սակայն հիվանդներից բացի` կան նաև այնպիսիները, ովքեր ախտորոշված չեն ու հետեւաբար կարող են հիվանդության կրող լինել: Իզուր չէ, որ օրվա նպատակը շաքարախտով տառապող հիվանդի գիտելիքների բարձրացումն ու հիվանդության մասին հանրությանը իրազեկ դարձնելն է: «Չգիտեի, որ այսպիսի օր կա, լրատվամիջոցներից եմ իմացել: Շատ լավ է, որ ևս մեկ անգամ մեզ հիշեցնում են հիվանդությունների մասին ու դրդում, որ ավելի զգոն լինենք, հետևենք մեր առողջութանը և հաճախենք բժշկի: Խրախուսելի է նաև, որ կայքերը տեղադրում են ինֆորմացիա առհասարակ հիվանդության մասին»,-ասում է 33-ամյա տիկին Անահիտը:
Նշենք, որ 2007 թ-ից այս հիվանդության խորհրդանիշը կապույտ օղակն է, որը խորհրդանշում է կյանք ու առողջություն: Այս օրվա առիթով կապույտ օղակի լույսը արդեն ողողել է աշխարհի մշակութային արժեք ներկայացնող 1032 շինություն: Հայաստանը 2011-ին շաքարախտի միջազգային ֆեդերացիայի անդամ է ընտրվել:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930