Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյանը՝ մշակույթի ոլորտի բյուջեի մասին.Դժվար չէր կանխատեսել լուսանցքային վերաբերմունքը

Նոյեմբեր 14,2012 16:57

Aravot.am-ը Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ, նախորդ խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում մշակույթի ոլորտի 2013-ի նախատեսվող բյուջեավորումը:

Տիկին Գալստյանը նշեց, թե դժվար չէր կանխատեսել, որ նախորդ տարիների նման՝ այս անգամ եւս մշակույթի նկատմամբ վերաբերմունքը կլինի լուսանցքային. «Այն գումարը, որ 2013 թվականի բյուջեով նախատեսված է մշակույթի ոլորտի համար, բացարձակապես հեռու է զարգացման բյուջե լինելուց՝ նկատի ունենալով այն հոգսերը, որ ունենք դաշտում: Ինչ վերաբերում է մշակութային երկխոսությանը, մեր մշակութային ժառանգության պահպանությանը եւ հայ մշակույթի միջազգայնացմանը, ապա այս բոլորին ուղղված միջոցները ընդամենը պահպանման բյուջե են, նախորդ տարվա՝ copy past-ի մակարդակով: Ինձ համար միշտ ցավալին եղել է այն, որ մշակույթի ոլորտի աշխատողները Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես ամենախոցելի խմբում են, եւ նրանց միջին աշխատավարձը շարունակում է մնալ անցյալ տարվա սահմանին, իսկ եթե սրան գումարենք բոլոր գնաճերը, ճգնաժամերն ու սոցիալական մարտահրավերները, պիտի արձանագրենք, որ վիճակն անընդունելի է»:

Լիլիթ Գալստյանը համոզված է, որ որեւէ բարեփոխում իրականացնել կամ ծառացած ռազմավարական խնդիր անկարելի է լուծել, եթե երկրում չի իրականացվում բավարար մշակութային քաղաքականություն. «Միայն բարոյական հենքը ապահովելու դեպքում կաշխատեն երկրի մյուս օրենքները: Իսկ մշակութային քաղաքականության նպատակը հենց դա պիտի լինի»:

Համազգայինի նախագահը թվային տվյալներ է բերում՝ օրինակ, «Հանգիստ, մշակույթ, կրոնը» տողով ֆինանսավորումը պակասել է՝ 2013-ին 18.045.2 մլն դրամ է, մինչդեռ անցյալ տարի՝ 22.729 մլն էր:

Լիլիթ Գալստյանը ցավում է, 2013-ին բացարձակապես նախատեսված չեն մշակույթի տների, ակումբների հիմնանորոգման կամ շինարարության աշխատանքներ: Այս գծով էլ պատկերը բացասական է 94.9 տոկոսով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930