Իրանցի կինը դժգոհել է, որ իր Ֆեյսբուքի նկարը լրատվամիջոցները սխալմամբ օգտագործել են նույն անունով մեկ այլ կնոջ նկարի փոխարեն, որը սպանվել էր 2009թ. Թեհրանի ցույցերի ժամանակ: Գրում է «Բի Բի Սի»-ն:
Նեդա Սոլթանիի Ֆեյսբուքի գլխավոր նկարը հայտնվեց համացանցում և հեռուստաալիքներում Նեդա Աղա-Սոլթանի մահվան լուրի հետ կապված, որը շատ արագ տարածվեց ամբողջ աշխարհում և հետագայում դարձավ իրանյան ընդդիմադիր շարժման խորհրդանիշը:
Սոլթանին շոկի մեջ էր, երբ նորություններով տեսել էր իր նկարը ու բոլորին, ովքեր կապվում էին իր հետ, փորձում էր բացատրել տեղի ունեցած թյուրիմացությունը:
Կարդացեք նաև
«Շատ ծիծաղել էր տեսնել, թե ինչպես կարող է Ֆեյսբուքի լուսանկարը այսպիսի մեծ սխալի պատճառ դառնալ , – պատմել է Սոլթանին «Բի ԲիՍի»-ին, – բայց նաև վրդովեցուցիչ էր իմ երեսը տեսնել Աղա-Սոլթանի տեսանյութին կողք-կողքի: Երբ ես տեսա, որ աշխարհով մեկ մարդիկ իմ նկարով ցույց են անում` դնելով այն սրբավայրերում, մոմեր վառելով, կարծես իմ թաղումը նայելիս լինեի»:
Նա պատմել է, որ ամենաշատը ջղայնացած էր արևմտյան լրատվամիջոցների վրա. «Նրանք շարունակում էին օգտագործել իմ նկարը, թեպետ գիտեին, որ այն իրական զոհինը չէ»:
Սոլթանին գիրք է գրել «Իմ գողացված դեմքը» վերնագրով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ